Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ը լուրջ ուժ չի դարձել 5 հունիսի 2009 - 22:36 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» մտադիր է հայտարարությամբ հանդես գալ մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների նկատմամբ դիրքորոշման մասին: Միաժամանակ, կուսակցությունը կարծում է, որ այս ընտրությունները նախկինից տարբերվում էին նրանով, որ կեղծիքները նոր մակարդակի վրա են բարձրացել, քանակական ցուցանիշներից անցել են որակականի: Այդ մասին հունիսի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը:Նա նաեւ ավելացրեց, որ անցյալ տարվա նախագահական ընտրություններն ավելի ակտիվ էին, քան Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները: Նախագահական ընտրությունների ժամանակ մայրաքաղաքում ընտրողների թիվը կազմել է 80 տոկոս, եւ այն, որ Հայաստանում բավական մեծ ընդդիմական էլեկտորատի առկայության դեպքում մայիսի 31-ի ընտրություններին մասնակցել է ընտրողների 52 տոկոսը, ՀԱԿ-ի սխալ հաշվարկների արդյունք է: «Կարող ենք համոզված ասել, որ ընդդիմական էլեկտորատի մեծ մասը մնացել է տանը եւ ընտրությունների չի գնացել»,- ընդգծել է Մարտիրոսյանը: Նա ասաց, որ, չնայած խախոտումներին, ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը: Մարտիրոսյանը նաեւ կարծում է, որ լուրջ արդյունքների հասնել, ընդհուպ մինչեւ հաղթանակ, կարելի է ցանկացած ընտրությունների ժամանակ, եթե քարոզարշավը կառուցել լուրջ եւ օբյեկտիվ գնահատականների վրա: Այլապես Հայաստանում ընտրությունները միշտ կլինեն այնպիսին, ինչպիսին եղել են մինչեւ այժմ: Մարտիրոսյանի հետ մամլո ասուլիսին մասնակցող «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Պոստանջյանը նշեց, որ «ընդդիմությունը, որը Երեւանում հաղթանակի հավակնորդ էր, այսօր քաղաքացիների մոտ վստահություն չունի»: Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ հավաքած ձայները վկայում են այն մասին, այս ուժը չկայացած է եւ ընտրություններին անկազմակերպ է գնացել: Զարուհի Պոստանջյանն ընդգծեց, որ ժողովրդական մանդատի հավակնորդը պետք է կանգնի ժողովրդի կողքին եւ ամենօրյա աշխատանք տանի: Միաժամանակ նա հիշել է անցյալ տարվա նախագահական ընտրությունների մասին, նշելով, որ «անկախ նրանից, Լեւոն Տեր-Պետրոսյանը կալանքի տակ է, թե ոչ, նա պետք է ժողովրդի կողքին լինի»: Պատգամավորը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ը պետք է այս ընտրություններից լուրջ հետեւություններ կատարի, քանի որ այս ընտրություններին հնացած ձեւաչափով եւ հնացած ցուցակներով մասնակցելը նրա պարտության պատճառներից էր: Նա նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ-ը չպետք է դժգոհի նրանից, որ իրենք սեփական ձեռքերով կուրացրել են իրենց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |