Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է

PanARMENIAN.Net - «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներին անձնական աջակցության համար: Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Թուրքիան բոլոր ջանքները կգործադրի հասնելու համար ընդհանուր նապատակին` խաղաղ բարգավաճող Կովկասի ստեղծմանը:



«Մենք ցանկանում ենք հասնել խաղաղ Կովկասի բարգավաճմանը: Եվ այդ առումով Հայաստանի հետ հարաբերությունների լավացման կողմնակից ենք: Բացի դրանից, մենք պատրաստ ենք աշխատել ԱՄՆ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- Ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---