Խումարյանն՝ իր դեմ քրգործի մասին. Բացարձակ շինծու է և իրականության հետ աղերս չունի![]() 1 սեպտեմբերի 2025 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, մեկնաբանելով Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունն իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասել է, որ «այն շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի»։ Նա նշել է, որ գործը վերաբերում է իր կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին, հայտնում է Panorama.am-ը։ Խումարյանն ընդգծել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը բացարձակապես շինծու է։ «Այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ», – նշել է Հանրային ռադիոընկերության նախկին տնօրենը։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Գարեգին Խումարյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |