ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Աֆղանստանի ժողովրդին։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է հարյուրավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժերից: Մաղթում ենք տոկունություն և արագ ապաքինում բոլոր տուժածներին»,-ասվում է գրառման մեջ։

Աֆղանստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել oգոստոսի 31–ի ուշ երեկոյան։ Զոհերի թիվը գերազանցել է 800–ը։

 Ուշագրավ
---