Մխիթարյանը պահպանել է իր բարձր վարկանիշը![]() 2 սեպտեմբերի 2025 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պահպանել է իր վարկանիշը՝ 83։ EA FC 26 ֆուտբոլային սիմուլյատորի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին սպասվող թողարկման համար հրապարակվել են միլանյան «Ինտերի» խաղացողների վարկանիշները։ Չնայած որոշ աննշան բնութագրերի նվազմանը, Մխիթարյանի ընդհանուր միավորը մնացել է անփոփոխ, ինչը բացառիկ է նրա տարիքի (36 տարեկան) խաղացողի համար, հայտնում է Armsport-ը։ «Ինտերի» կազմում առաջատարը Լաուտարո Մարտինեսն է՝ 88 վարկանիշով: Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն միլանյան գրանդի կազմում անցկացրել է 150-րդ հանդիպումը։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ հունիսը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |