Թովմասյան․ Արցախի հարցը չի փակվել, քանի դեռ գերիները չեն վերադարձել![]() 2 սեպտեմբերի 2025 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի հարցը չի՛ փակվել։ «Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։ Այսօր ցավով ենք արձանագրում, որ իշխանությունների ապիկարության հետևանքով Արցախը զրկվեց պետականությունից։ Բայց որևէ իշխանություն չի կարող ջնջել մեր ժողովրդի ազատության համար մղած պայքարի և հազարավոր նահատակների հիշատակը։ Արցախի հարցը չի՛ փակվել։ Մինչև գերի պահվող մեր հայրենակիցները չվերադառնան հայրենիք, ու քանի դեռ մեր պատմամշակութային ժառանգությունը վտանգված է օտար բարբարոսությունից, և մինչ մեզ «խաղաղություն» են պարտադրում՝ հայ ժողովրդի իրավունքների հաշվին, որևէ մեկը չի՛ կարող հայտարարել, թե ամեն ինչ ավարտված է։ Արցախը եղել է և մնալու է հայ ժողովրդի պայքարի ու արժանապատվության խորհրդանիշ: Շնորհավո՜ր Ազատ, անկախ Արցախ....»,- նշել է Թովմասյանը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |