Վիգեն Էուլջեքջյանը 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում

Վիգեն Էուլջեքջյանը 20 օր է հացադուլ է անում Բաքվի բանտում

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և ներկայումս Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը ահազանգել է, որ նա արդեն 20 օր է հացադուլի մեջ է։

Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Լուսիանա Մինասյանը, հրապարակմամբ, գրում է «Փաստինֆոն»։

«Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։ Այն, ինչ պետք է լիներ հույսի մի պահ, վերածվել է անտանելի տխրության և վախի»,–նշել է կինը։

Lիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը ընտանիքի հետ 2020-ին տեղափոխվել էր Արցախ՝ այնտեղ բնակվելու նպատակով։ Նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման հաջորդ օրը, Վիգենը որոշել էր հեռանալ Շուշիի իր տնից, բայց առևանգվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ 44-օրյա պատերազմի հետևանքները հետազոտող «Ճշմարտության և արդարադատության կենտրոնն» իր զեկույցում նշել էր, որ պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների չմասնակցած Վիգենը 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---