Իրանը դրական է գնահատում ՀՀ և Պակիստանի միջև դիվանագիտական կապերի հաստատումը

Իրանը դրական է գնահատում ՀՀ և Պակիստանի միջև դիվանագիտական կապերի հաստատումը

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բեղային հայտարարել է, որ Իրանը դրական զարգացում է համարում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ կոմյունիկեի ստորագրումը։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կխթանի տարածաշրջանային երկրների ամրապնդմանը», — ասել է Բեղային, հայտնում է APA-ն։

Հայաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են կոմյունիկե երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---