Վանեցյան. Ալիևը ռազմական ծախսերը կրկնակի ավելացնում է, իսկ Փաշինյանն ասում է, որ մեզ բանակ պետք չէ![]() 2 սեպտեմբերի 2025 - 17:12 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ընթացքում, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները կտրուկ հակասում են իրար։ «Ալիևը հայտարարում է, որ ռազմական ծախսերը կրկնակի ավելացնում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեզ բանակ պետք չէ»,- նշել է Վանեցյանը՝ ընդգծելով սպառնալիքների աճին ոչ համարժեք վերաբերմունքը կառավարության կողմից, հայտնում է Panorama.am-ը։ Նա շարունակել է թվարկել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կողմից հնչեցրած ու միմյանց հակասող հայտարարությունները։ «Ալիևը հայտարարում է, որ իրենք իրենց պայմաններն են թելադրել Հայաստանին «խաղաղության» պայմանագիրը ստորագրելու հարցում, Նիկոլ Փաշինյանը բացականչում է ինքնիշխանություն, իրավազորություն... Գիտե՞ք, մարդկանց ինչքան կարելի է խաբել։ Անհնար է մարդկանց խաբել, խաբել, անվերջ խաբել»,–ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |