Զուրաբյան․ Փաշինյանի գրառումները նմանվում են հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին

Զուրաբյան․ Փաշինյանի գրառումները նմանվում են հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որտեղ նա անդրադարձել է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությանը:

«Փաշինյանի Հայաստանը մինչփաշինյանական Հայաստանից իրականում տարբերվում է նրանով, որ առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա:

Փաշինյանի գրառումները նմանվում են գարեջրի գովազդ անող և հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին»,–գրել է Զուրաբյանը։

Փաշինյանը նույն օրը հրապարակած գրառման մեջ գրել էր. «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:

Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։

Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 Ուշագրավ
---