Կոստանյանն ու Գաբրիչը կարևորել են ԵՄ անդամակցության սլովենական փորձի ուսումնասիրումը![]() 2 սեպտեմբերի 2025 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին, «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մելիտա Գաբրիչի հետ։ Տեղեկությունը փոխանցում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարևորելով երկկողմ շփումների շարունակականության ապահովումը և խորացումը։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Սլովենիայի կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար ծրագրերի համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, և այդ համատեքստում առանձնապես կարևոր է համարվել Սլովենիայի փորձի ուսումնասիրությունը՝ կապված Եվրամիության անդամակցության գործընթացի հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման ուղղությամբ նախատեսվող քայլերի շուրջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |