Փաշինյանը Պեկինում ներդրումային ծրագրեր է քննարկել ԵՆԱԲ նախագահի հետ![]() 2 սեպտեմբերի 2025 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Պեկին կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՆԱԲ-ին նոր հնարավորություններ է ստեղծում ներդրումային նախաձեռնությունների իրականացման համար։ Երկուստեք շեշտվել է, որ համագործակցությունը կարող է կարևոր դեր ունենալ ենթակառուցվածքային ծրագրերի առաջխաղացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքի հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տրանսպորտային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների զարգացման նախագծերը։ Փաշինյանը նաև ներկայացրել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը՝ առանձնահատուկ կարևորելով բանկի մասնակցությունը որպես ներդրող։ Ծին Լիցզյունը նշել է, որ ԵՆԱԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և գիտակրթական առաջընթացին՝ ներդրումներ ուղղելով այն ծրագրերին, որոնք կնպաստեն երկարաժամկետ աճին և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները՝ նպատակ ունենալով խորացնել գործակցությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |