Աջապահյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով

Աջապահյանի կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով

PanARMENIAN.Net - Դատարանը որոշում է կայացրել ևս մեկ ամսով երկարաձգել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

Աջապահյանի խափանման միջոցի հարցը քննվել է սեպտեմբերի 2-ին՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, Աննա Մելքսեթյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում։

Դատարանն արձանագրել է, որ դեռևս 2025 թվականի օգոստոսի 15-ին կայացրած որոշմամբ խափանման միջոցն անփոփոխ է թողնվել և երկարաձգվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ խիստ բարձր է նոր արարք կատարելու հավանականությունը, գրում է Արմենպրեսը։

«Քննելով՝ արդյոք այսօր այդ հիմքը նվազել է և նվազել է արդյոք այնչափ, որպեսզի այլընտրանքի հարց քննարկվի, դատարանը գտնում է, որ այս ընթացքում հիմքի փոփոխություն որևէ ձևով չի արձանագրվում»,-ասսել է Մելիքսեթյանը։

Նրա պարզաբանմամբ՝ հաշվի առնելով, որ դատարանի անդամը պարտադիր մասնակցություն ունի մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացների, և դատախազության ներկայացրած միջնորդությունն իրավաչափ է համարվել, դատարանը հաստատել է մեկամսյա երկարաձգման անհրաժեշտությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին։

Օգոստոսի 15-ին, դատարանը Աջապահյանի կալանքը երկարաձգել էր 10 օրով։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործ հարուցվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նա գտնվում է կալանքի տակ հունիսի 28-ից։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---