Արցախի ԱԺ-ն պահանջել է օրակարգային դարձնել գերիների հարցը, ապահովել արցախցիների վերադարձը![]() 3 սեպտեմբերի 2025 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի առիթով Արցախի Ազգային ժողովն անցկացրել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունված հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 2-ին՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված «Վերադարձ» խորագրով միասնության հավաքի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Արցախի Ազգային ժողովը պահանջում է ՀՀ իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին, միջնորդ երկրներին, որ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնեն գերիների և պատանդների ազատ արձակումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը»,– ասվում է հայտարարության մեջ։ Նախաձեռնության մեջ շեշտադրվել է Արցախի անկախացման գործընթացը, հետագա տարիների ընթացքում արձանագրված հայաթափումը, ինչպես նաև անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումն առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման՝ անթույլատրելի է»,– մեջբերեց Մետաքս Հակոբյանը։ Հայտարարությունը համարվում է բաց և հնարավոր է միանալ ու ստորագրել այն ցանկացած ցանկացողի կողմից։ Միասնության հավաքը եզրափակվել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի երաժշտական կատարումով։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Հաստատված տվյալներով՝ ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 220-ը։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր Արցախի տարածքից բռնի կերպով տեղահանվել է 115,365 քաղաքացի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |