ԱՄՆ նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան 6 հունիսի 2009 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-8-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դմիտրի Մեդվեդեւի հրավերով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, նախագահները քննարկելու են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եւ էներգետիկ խնդիրներ: Այցի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:Ենթադրվում է, որ այդ օրերին Մոսկվա է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |