«Գոլդեն Գոութի» 2 տեսակի պանրում հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ![]() 3 սեպտեմբերի 2025 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում իրականացրել են առկա արտադրանքից նմուշառում և ուղարկել մանրէաբանական փորձաքննության։ Ուսումնասիրության արդյունքում «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված չափանիշներին, ինչի հետևանքով համարվել են վտանգավոր սննդամթերք։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, տվյալ արտադրամասում կասեցվել է վերոնշյալ պանրատեսակների արտադրությունը՝ որպես արտադրական գործունեության առանձին գործառույթ, և տնտեսվարողին սահմանվել է ժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու նպատակով։ Տեսչական մարմնի վերահսկիչը տնտեսվարողին ներկայացրել է պարտադիր կատարման կարգադրագիր՝ պահանջելով արգելել խմբաքանակների իրացումը, կատարել շուկայից հետկանչ, ինչպես նաև ապահովել դրանց ոչնչացումը կամ օգտահանումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |