Մեքենայի պայթյունից տուժածներից 2–ը դուրս է գրվել, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում

Մեքենայի պայթյունից տուժածներից 2–ը դուրս է գրվել, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Երևանի Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած քաղաքացին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, այժմ տեղափոխվել է բաժանմունք։ Այդ մասին հայտնել են առողջապահության նախարարությունից, գրում է Sputnik Արմենիան։

«Վիճակը հիմա միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս 2-ի վիճակը բավարար է, դուրս են գրվել»,– հայտնել են նախարարությունից։

Սեպտեմբերի 2–ին ժամը 14։40-ի սահմանում, Ամիրյան փողոցում կայանված ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ Պայթյունի արդյունքում երեք քաղաքացի հոսպիտալացվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---