Գալյան․ ՀՀ–ն կամավոր տարբերակով հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժի միջանկյալ որոշումը կատարել![]() 3 սեպտեմբերի 2025 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ հայտնել է, որ ՀՀ կառավարությունն այս պահին որոշել է չկատարել Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը։ «Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Ըստ նրա, կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար և կա դա չկատարելու մեխանիզմ, եթե դատարանները կորոշեն, որ այդ որոշումը հակասում է հանրային կարգին: Նախարարի խոսքով, սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում: «Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից: Այսինքն, Հայաստանը գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է հետևյալը, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է, պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային համապատասխան որոշումը հակասում է հենց դրան»,- ասել է Գալյանը: Նրա կարծիքով, եթե դատարանը կայացնի որոշում, ըստ որի՝ կառավարությունը պարտավոր է իրագործել Արբիտրաժի որոշումը, ապա այն պետք է իրականացվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։ Սակայն նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է օրենքի կիրարկմանը, դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ որևէ դատարան կարող է պահանջել չհետևել երկրի գործող օրենքների պահանջներին։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |