Սկսվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Սկսվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը։

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների նոր շարքի առաջին հանդիպումը կկազմակերպվիԵրևանում, սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 16։00-ին, Կոմիտաս 35 հասցեում։

Հանդիպման ընթացքում մանրամասը կներկայացվեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Hանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով և այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկմանը զուգահեռ, լրացնել և հանձնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Հանդիպմանը մասնակցելու համար քաղաքացիները պետք է gohar_arabajyan@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն հետևյալ տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն, կոնտակտային տվյալները և էլեկտրոնային փոստային հասցեն:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին, ժամը՝ 16։00-ին՝ նույն հասցեում։ Հաջորդ հանդիպումների մասին ևս լրացուցիչ կիրազեկվի։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Երևանում և մարզերում տարբեր ձևաչափերով շարունակվում են իրազեկման միջոցառումները։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---