ՀՖՖ․ «Հանրապետականը» պատրաստ է Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներին հյուրընկալելու![]() 3 սեպտեմբերի 2025 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Երևանի «Հանրապետական» ստադիոնն ամբողջությամբ պատրաստ է հյուրընկալելու Պորտուգալիայի և Իռլանդիայի ազգային հավաքականներին։ Նշվում է, որ բոլոր տեխնիկական, անվտանգային և ենթակառուցվածքային պայմանները համապատասխանեցվել են միջազգային պահանջներին՝ ֆուտբոլային հանդիպումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ ՈւԵՖԱ–ի պատվիրակը շրջայց է կատարել մարզադաշտում Մարզադաշտի խոտածածկը վնասվել էր Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո։
Նախախաղային մարզումները կանցնեն Ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին։ Սեպտեմբերի 9-ին նույն մարզադաշտում մեր ընտրանին կընդունի Իռլանդիայի հավաքականին՝ խաղը մեկնարկելու է կրկին ժամը 20:00-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |