ՄԻՊ-ն ու ՀՀ–ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների հարցը

ՄԻՊ-ն ու ՀՀ–ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն սեպտեմբերի 3–ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են գերիների, անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը։

Մանասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի և Պաշտպանի հաստատության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ շեշտելով կազմակերպության իրականացրած ծրագրերի կարևորությունն ու դրանց շարունակականությունը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում իրականացվող ծրագրերին։

Դաֆնե Մարեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի ՄԻՊ-ի հետ։

Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ԿԽՄԿ–ն 2025 թ․ սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր պատվիրակության գործունեությունն Ադրբեջանում։ Հայտարարվել է, որ որ «Ադրբեջանի իշխանություններն են ապահովելու պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապը»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---