Ավինյան․ Կառուցվել է շների համար նախատեսված 8 զբոսայգի

Ավինյան․ Կառուցվել է շների համար նախատեսված 8 զբոսայգի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կառուցվել է ընտանի շների համար նախատեսված 8 զբոսայգի:

«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արդեն կառուցվել է ընտանի շների համար նախատեսված 8 առանձնացված զբոսայգի, Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։

Միացեք օնլայն արշավին և տեղադրեք Ձեր սիրելի կենդանու հետ լուսանկար #PetFriendlyYerevan հեշթեգով»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---