Նախարար. Նախաքննությունը կտա պատասխանը՝ Մկրտչյանի եղբա՞յրն է ընկերոջը փոխանցել պայուսակը, թե ընկերոջինն է եղել![]() 4 սեպտեմբերի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալության դեպքին։ «Ձերբակալվածների ճակատագրի որոշումը հարուցված վարույթի պայմաններում այլևս ՆԳՆ տիրույթում չի գտնվում։ Ըստ այդմ, ՔԿ-ն կհասկանա հետագա ընթացքը»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։ Նախարարը, անդրադառնալով կոնկրետ միջադեպին, ասել է, որ «նախաքննությունը կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է ընկերոջը փոխանցել պայուսակը, թե ընկերոջինն է դա եղել»։ «Վարորդը եղել է մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը, նրա մոտ չի հայտնաբերվել ոչինչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նետել իրեր, և հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է՝ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը պետք է իրականացներ ձերբակալություն: Պարեկային ծառայությունը ձերբակալել է, բերման ենթարկել բաժին, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են համապատասխան պրոցեսներ։ Այժմ իրականացվում է նախաքննություն, և այն կտա հարցի պատասխանը՝ Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է ընկերոջը փոխանցել պայուսակը, թե՞ ընկերոջինն է դա եղել»,–ասել է նախարարը։ Սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոցում Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են մի մեքենա՝ ստուգման նպատակով, վարորդը ձերբակալվել է։ Ըստ ՆԳՆ-ի՝ «ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։ Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել»։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, թե ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներում նշվել էր, որ նրան ոստիկանները բերման են ենթարկել թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել օգոստոսի 27–ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |