Ջավախցի Արտյուշ Գոմցյանը անցել է բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ

Ջավախցի Արտյուշ Գոմցյանը անցել է բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանն անցել է աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ։ Ախալքալաքցի բռնցքամարտիկը 60 կգ քաշային կարգում 1/32 եզրափակիչում հաղթել է լիտվացի Էդգարաս Սկուդելիսին և անցել հաջորդ փուլ, հայտնում է Jnews-ը։

Գոմցյանի անհատական մարզիչը Ատոմ Էլիզբարյանն է։

Սեպտեմբերի 4-14-ը Լիվերպուլում (Անգլիա) ընթանում է 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը համախմբել է ավելի քան 500 մարզիկ 66 տարբեր երկրներից։

Այս մրցաշարը առանձնահատուկ է նրանով, որ դարձել է մեծահասակների շրջանում առաջին աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է World Boxing-ի կազմակերպչական հովանու ներքո։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---