ԱԺ խորհուրդը Ջուլհակյանին նշանակել է մրցութային խորհրդի անդամ![]() 5 սեպտեմբերի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի և սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: Մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը: Խորհուրդը նաև սահմանել է, թե ինչ ընթացք է ստանալու օրակարգային հարցերի քննարկումը։ Ընդհանուր առմամբ, հերթական նիստերի օրակարգում ներառվել է 42 թեմա։ Բացի այդ, խորհրդի անդամները ծանոթացել են նաև միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ ներկայացված հաշվետվությանը, որը վերաբերում է ութերորդ գումարման իններորդ նստաշրջանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |