ՔՊ-ն ԱԺ առողջապահության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կառաջադրի Հռիփսիմե Հունանյանին![]() 5 սեպտեմբերի 2025 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է անցկացրել Ազգային ժողովում՝ քննարկելու սեպտեմբերի 8-ին մեկնարկող հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա օրերին ԱԺ-ում սպասվող որոշումները։ Նիստի շրջանակում խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Հռիփսիմե Հունանյանին։ Բացի այդ, որոշում է ընդունվել Դավիթ Դանիելյանին նշանակել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |