Երեւանում հարգել են արցախյան պատերազմի ազատամարտիկների հիշատակը 6 հունիսի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում հարգել են Արցախի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հիշատակը: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Շենգավիթի համայնքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որտեղից հայրենակիցներին օգնելու է շտապել կամավորականների ջոկատը: Միջոցառման մասնակիցները զոհվածների հարազատների հետ միասին այցելել են Եռաբլուր, որտեղ ծաղիկներ են դրել զոհվածների շիրիմներին, այնուհետեւ հարգել են նրանց հիշատակը Շենգավիթի ազատամարտիկների հուշարձանի մոտ: Մարտի ժամանակ Արցախի գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ, 1994թ. ապրիլի 21-ի լուսադեմին Շենգավիթի 1-ին ջոկատի 14 մարտիկներ ընկան հերոսի մահով` հակառակորդի հետ անհավասար մարտում: Նրանք հողի հանձնվեցին հունիսի սկզբին, երբ տեւական բանակցություններից հետո նրանց մարմինները հաջողվեց վերադարձնել հայրենիք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |