ՆԱՏՕ-ն նոր ռազմավարական մոտեցումներ է փնտրում 6 հունիսի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում ARI Movement հասարակական կազմակերպությունը խորհրդաժողով էր կազմակերպել, որի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Եվրամիության հետ Դաշինքի համագործակցությանը եւ եվրոպական աշխարհագրությունից դուրս նոր առաքելություններին:Խորհրդաժողովի մասնակիցները բարձր են գնահատել ՆԱՏՕ-ի գործունեությունը վերջին 60 տարիների ընթացքում եւ մատնանշել են նոր ռազմավարական հայեցակարգերի կազմավորման անհրաժեշտությունը, մասնավորապես ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «Վերջին 10 տարիների ընթացքում ռազմավարական լանդշավտը փոխվել է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասարակական դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալ Ստեֆանի Բաբստը: Նրա խոսքերով, նոր ռազմավարական հայեցակարգի մշակման ժամանակ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել երկու իրադարձություններին ` սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը եւ Աֆղանստանում ներկա իրավիճակին: «Նոր ռազմավարական հայեցակարգը պետք է նաեւ քաղաքական լինի: Այն պետք է պարունակի հիմնական խնդիրների հստակ տեսլականը», - ասել է Բաբստը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |