Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկից Գորիս տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկից Գորիս տանող ճանապարհը

PanARMENIAN.Net - ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ընթացքի մեջ է /Մ-12/-Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածի հիմնանորոգումը։ Այս ճանապարհահատվածը, որի երկարությունը 10.1 կմ է, ապահովում է Ներքին Խնձորեսկ բնակավայրի կապը Գորիս քաղաքին, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Շինհրապարակում ներկայում իրականացվում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգերի, ինչպես նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ ենթակառուցվածքային աշխատանքներ։

Նախագծով նախատեսվում է ճանապարհը ծածկել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով և ապահովել անհրաժեշտ անվտանգության տարրերով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---