Գլենդեյլը վաճառելը հայերից ազատվելու լավագույն միջո՞ցն է 7 հունիսի 2009 - 02:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհուրդն (ACA) իր դժգոհությունն է հայտնել Բիլլ Հենդելի մեկնաբանությունների առնչությամբ, որ նա արել է առավոտյան ռադիոեթերի ժամանակ, երբ հաղորդավարն ու նրա հյուրերը սարկազմով խոսելով Գլենդեյլ քաղաքի առողջապահության համակարգի մասին, առաջարկել են վաճառքի հանել քաղաքն ու այդպիսով «արդյունավետ կերպով ազատվել բոլոր հայերից»: Իր ծրագրի ժամանակ Հենդելն առաջարկել է ներգաղթյալներին խմբերի բաժանել, ինչը, նրա կարծիքով, հնարավորություն կտա շտկել իրավիճակը քաղաքի առողջապահության ոլորտում: Երբ հերթը հասավ հայերին, ծրագրի պրոդյուսերը հայտարարեց հետեւյալը` «այն ինչ սկսեցին թուրքերը, ավարտին կհասցնի Բիլլը»: Ռադիոհաղորդման այս մասը հեռացվել էր ռադիոկայանի վեբ-կայքից, սակայն այն մինչեւ հիմա շրջանառության մեջ է: Այդ միջադեպի առնչությամբ ACA-ի տնօրեն Պիտեր Դարաքչյանը նշել է, որ եթե նման միջադեպ տեղի ունենար հրեաների կամ աֆրոամերիկացիների հետ, ապա «նրանք աշխարհը շուռ կտային արդարության հասնելու համար», հաղորդում է Glendale News Press-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |