Ստամբուլի հայ համայնքը նո՞ր հովվապետ կունենա 8 հունիսի 2009 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը կարող է փոխարինել Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդինպոլսի պատրիարք արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանին: Այդ մասին գրում է թուրքական Today`s Zaman թերթը: Ներկայումս եպիսկոպոս Չուլջյանը ՀԱԵ Գուգարքի թեմի առաջնորդն է: Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունում PanARMENIAN.Net ի թղթակցին չեն մեկնաբանել այս նորությունը, հայտարարելով, թե դեռեւս վաղաժամ է խոսել Կոնստանդինոպոլսի նոր պատրիարքի մասին: Մեսրոբ Մութաֆյանը մեկ տարուց ավելի է, ինչ չի կարողանում կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով, նրան փոխարինում է արքեպիսկոպոս Հատեշյանը: Ըստ թուրքական օրենսդրության, պատրիարքին, որը նաեւ Թուրքիայի հայ համայնքի ղեկավարն է, ընտրում է համայնքը, հետո նրան հաստատում է Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Թուրքիայի կրոնի գծով վարչության պետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |