Ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանությունը կարող է ներդրվել նախատեսվածից շուտ՝ 2026-ից

Ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանությունը կարող է ներդրվել նախատեսվածից շուտ՝ 2026-ից

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ նշելով, որ օտարալեզու ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանությունըհնարավոր է ուժի մեջ մտնի ոչ թե 2030-ից, այլ արդեն 2026 թվականից։

Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում գործող փոփոխությունների համաձայն՝ այս պահանջը պետք է ուժի մեջ մտնի 2030 թվականից, սակայն նախարարությունն այդ ժամկետը չափազանց ուշ է համարում և մտադիր է օրենսդրական նոր փոփոխությունների նախագիծը շրջանառության մեջ դնել 2026 թվական տեղափոխելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Անդրեասյանի խոսքով՝ թարգմանության ձևաչափի ընտրությունը՝ ձայնային կրկնօրինակում կամ ենթագրեր, ինչպես նաև կիրառման հստակ ոլորտները՝ կինոթատրոններ կամ հեռուստատեսություն, կորոշվեն հետագա խորհրդակցություններից հետո։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---