Մարագոսն անդրադարձել է դատավորների ու դատախազների կարիերայի գնահատման հարցին![]() 12 սեպտեմբերի 2025 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-12-ը Երևանում ընթացող ԵՄ «ԹԱՅԵՔՍ» գործիքի շրջանակում ներկայացվում է դատավորների և դատախազների կարիերայի գնահատմանվերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերին իրականացված փորձագիտական այցի արդյունքներով մշակված զեկույցը։ Բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը։ Աննա Կարապետյանը բարձր գնահատական է տվել փորձագետների կողմից ներկայացված զեկույցին ու նրանց իրականացրած աշխատանքին՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության համակարգմամբ ընթացող գործընթացները շարունակական են, և նախարարությունն ամուր հանձնառություն ունի դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության մոտեցումները զեկույցում արված առաջարկությունների վերաբերյալ՝ անդրադառնալով նաև դրանց լուծմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին։ Քննարկումները կենտրոնացած են եղել փորձագետների առաջարկությունների շուրջ, որոնք վերաբերում են դատավորների և դատախազների անկախության, նշանակման, աշխատանքային արդյունքների գնահատման և այլ կարևոր ոլորտների հարցերին։ Այս աշխատաժողովը ծառայել է որպես կարևոր հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեն ուղիղ երկխոսություն ունենալու ԵՄ փորձագետների հետ՝ քննարկելով զեկույցի դրույթները և նախարարության վարած քաղաքականությունը։ Աշխատաժողովի երկրորդ օրվա օրակարգում ներառված են նաև դատավորների ու դատախազների կարգապահական պատասխանատվությանը, վերապատրաստմանը և առաջխաղացմանը վերաբերող հարցերի քննարկումները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |