ՊԵԿ նախագահ․ Թիրախային այցեր են իրականացվում՝ ստուգելով անկանխիկ գործարքները

ՊԵԿ նախագահ․ Թիրախային այցեր են իրականացվում՝ ստուգելով անկանխիկ գործարքները

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ներկայում վերահսկողական աշխատանքները կազմակերպվում են ռիսկերի վերլուծության հիման վրա, որի արդյունքում իրականացվում են թիրախային այցեր՝ ուղղված անկանխիկ գործարքների, ՀԴՄ-ների և այլ ֆինանսական խախտումների բացահայտմանը։

«Կիսում եմ այդ մտահոգությունը, և մեր ստուգումներն էլ են դա բացահայտում։ Եթե գիտեք, անցած տարի բարեփոխում տեղի ունեցավ՝ տարածքային տեսչությունները փակվեցին, և այժմ մեր տեսուչները Երևանում են աշխատում», – նշել է ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով, գործելաոճի փոփոխության արդյունքում կոմիտեն անցել է կանխարգելիչ մոտեցման՝ նպատակ ունենալով հայտնաբերել և կանխել անկանխիկ գործարքների ոլորտում հնարավոր խախտումները։

«Եթե ինչ-որ մեկը չի գործարկում իր անկանխիկ վճարման համակարգերը, մենք վարչական միջոցներով կդիմակայենք դրան», – հավելել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ ՊԵԿ-ը պատրաստ է օրենքի սահմաններում գործադրել անհրաժեշտ բոլոր լծակները՝ խախտումներին հակազդելու համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---