Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբինյանին ջերմ ընդունելության համար![]() 12 սեպտեմբերի 2025 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը սեպտեմբերի 12–ին ժամանել է Հայաստան, շնորհակալություն է հայտնել Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին ջերմ ընդունելության համար։ Այդ մասին նա գրել է X-ի միկրոբլոգում՝ ի պատասխանբ Ռուբինյանի գրառման։ Ռուբինյանը գրել էր․ «Ողջունեցի Սերդար Քըլըչին Հայաստանում մեր 6-րդ հանդիպումից առաջ»։ Ռուբինյանը Քըլիչին դիամվորել է սահմանին՝ Մարգարա անցակետում։ ՀՅԴ երիտասարդական միությունը կառավարության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Հայաստան ժամանելու հետ կապված։ Երիտասարդների ձեռքում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներ էին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |