Covid-19-ի ծանր դեպքերի 78%-ի դեպքում գրանցվել է սեպսիսի զարգացում![]() 13 սեպտեմբերի 2025 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Սեպսիսը վարակիչ հիվանդությունների մեծ մասի մահվան հիմնական պատճառն է, ներառյալ բակտերիալ, վիրուսային և սնկային ախտածիններ, ինչպես նաև մակաբույծներ (մալարիայի հարուցիչներ): Այն հանդիսանում է 5-ից 1-ի մահվան պատճառը: Չնայած նվաճումներին` սեպսիսից 30 օրվա ընթացքում մահացությունը բարձր է մնում նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի (33.7%) և Եվրոպայի (32.5%) զարգացած երկրներում: Բացի այդ, սեպսիս ունեցող անձինք հաճախ բախվում են կրիտիկական վիճակի երկարաժամկետ հետևանքների, որոնք փոխում են կյանքի որակը և մասնագիտական խնամքի, վերականգնման կարիք ունեն, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։ 2012 թվականին ձևավորված գլոբալ դաշինքը սեպտեմբերի 13-ը հռչակել է սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օր, որն այսօր ընդգրկում է 170 երկրներում գործող շահագրգիռ կողմերի մասնակցություն։ Այս օրը ընդգծում է պետական կառույցների, քաղաքական որոշում կայացնողների, գիտնականների, բժիշկների, բուժվողների, ուսանողների և լրատվամիջոցների դերը՝ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ։ 2024 թվականի արշավը նշանավորվել է մինչև 2030 թվականը նախատեսված սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հռչակմամբ։ Տարեվերջյան կարգախոսը՝ «5 ՓԱՍՏ, 5 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ», ընդգծել է սեպսիսի վերաբերյալ կարևոր ճշմարտություններ և հրատապ քայլեր, որոնք ուղղված են միլիոնավոր կյանքեր փրկելուն։ Սեպսիսի մասին 5 հիմնական փաստերը՝
Առանձնահատուկ շեշտադրում է արվել համաճարակային պատրաստվածության կարևորության վրա։ Նշվել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող Covid-19 հիվանդների մոտ 78%-ի մոտ զարգացել է սեպսիս։ Արտակարգ իրավիճակների ժամանակ բուժաշխատողները, ռազմական անձնակազմը և մարդասիրական ոլորտի մասնագետները գտնվում են բարձր ռիսկի տակ։ Սեպսիսի դեմ պայքարի 5 հրատապ գործողությունները՝
Այս նախաձեռնությունների համադրված իրականացումը միտված է սեպսիսով պայմանավորված առողջապահական ու տնտեսական հետևանքների մեղմացմանը՝ ԱՀԿ անդամ երկրների համատեղ ջանքերով՝ մինչև 2030 թվականը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |