Փաշինյան․ ՀԱՊԿ-ն արձանագրել է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ–ն![]() 15 սեպտեմբերի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգային միջազգային համաժողովում հայտարարել է, որ «ՀԱՊԿ-ն արձանագրել է՝ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, որքան ՀՀ–ն։ «ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ այս նախադասությանը երբեք չեն առերեսվել։ «Մեզ թվացել է որոշակի բանաձեր ենք գտնելու՝ թե ինչ է նկատի առնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելիս»,–հավելել է նա։ Փաշինյանի խոսքով, այս արձանագրումը ՌԴ նախագահը վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին և դեկտմբերի 17-ին՝ ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպես։ «Այսինքն, ռազմաքաղաքական դաշինքի անվտանգության այս առաջնային կոնցեպտը Ղարաբաի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց»,- ասել է Փաշինյանը։ 2024-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության համար։ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և չի միացել 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը։ Միևնույն ժամանակ, ըստ գերատեսչության, Հայաստանը չի առարկել, որ բյուջեն հաստատվի սահմանափակ ձևաչափով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |