Հայ բազկամարտիկներն ԱԱ–ում արժանացել են ոսկե մեդալների

Հայ բազկամարտիկներն ԱԱ–ում արժանացել են ոսկե մեդալների

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես եկել Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված աշխարհի բազկամարտի առաջնությունում՝ տուն վերադառնալով ոսկե մեդալներով։

Գերծանր քաշային կարգում Գեղամ Խաչատրյանը հաղթել է թուրք Յըլդըրըմ Թեոմանին ու հռչակվել չեմպիոն, հայտնում է Sputnik Արմենիան։

Մարիամ Սարգսյանը նույնպես ոսկի է նվաճել՝ հաղթելով կրկին թուրք մրցակցին։

Բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 11-14-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։ Առաջնությանը մասնակցել է 57 երկրի ավելի քան 1500 մարզիկ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---