«Սինոփսիսն» ու Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտն երկարացրել են համագործակցության մասին համաձայնագիրը կրթության ոլորտում 8 հունիսի 2009 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը եւ «Սինոփսիս» ընկերությունը հայտարարել են կրթական մագիստրոսային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի տեւողության երկարացման մասին: Ծրագիրը ստորագրվել էր 2006թ. 5 տարի ժամկետով: Ծրագիրն ուղղված է բարձրաստիճան մասնագետների նախապատրաստմանը գերմեծ ինտեգրալ սխեմաների մշակման ոլորտում: 2006թ. «Սինոփսիսի» աջակցությամբ, Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտը հիմնադրել է արդի մագիստրոսային ծրագիր, որն ապահովում է առաջատար կրթություն միկրոէլեկտրոնային ոլորտում, որը հիմնված է «Սինոփսիսի» ծրագրային գործիքների ու ուսումնական նյութերի փաթեթի օգտագործման վրա: Երկամյա համառ ուսումից հետո, այսօրվա շրջանավարտները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հմտություններին, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային ինժեներային չափանիշներին: Դիպլոմների հանձնման արարողությանը «Սինոփսիսի» կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը «Սինոփսիսի» հավաստագրերը հանձնեց շրջանավարտներին, իսկ ինստիտուտի ռեկտոր, ՌԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Յուրի Ա.Չապլիգինը կհանձնի ինստիտուտի դիպլոմները: Ուսումնական ծրագիրը, որը հատուկ մշակվել է Հայաստանի «Սինոփսիսի» ուսումնական դեպարտամենտի կողմից համատեղ կրթական մագիստրոսային ծրագրի հիման վրա: Դասերն իրականացվում են հատուկ մասնագիտացված կրթական կենտրոնում: Դասավանդումն իրականացնում են «Սինոփսիսի» առաջատար մասնագետները եւ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի առաջատար դասավանդող մասնագետները, որոնց մի մասը նախապաես նախապատրաստվել է «Սինոփսիս Հայաստան» ուսումնական կենտրոնում: «Սինոփսիս» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2004թ., երբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնային հայտարարեց Հայաստանում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |