Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, հետո կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, հետո կնվազի 4-5 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքումսեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +27․․+28 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---