Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ. Նրան զեկուցել են, որ մույթերի նորոգումն ընթանում է ըստ նախագծի![]() 16 սեպտեմբերի 2025 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները։ Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների։ Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի այցերը կլինեն շարունակական։ Համացանցում աղմուկ է բարձրացել հուշահամալիրի նորոգման ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։ Տեսանյութ էր ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |