ԿԲ նախագահ. Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ կլուծվեն![]() 16 սեպտեմբերի 2025 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կապված անորոշությունները կլուծվեն շատ կարճ ժամանակում։ Նա այս դիտարկումն արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ազդելու ՀՀ ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության վրա այն փաստը, որ միջազգային վարկանշային Moody’s գործակալությունն իջեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը, հայտնում է Aysor.am-ը։ «Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան, որի արդյունքում ռեյտինգի նվազումը կլինի կարճաժամկետ բնույթ։ Չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ազդեցություններ կունենա, առավել ևս՝ ֆինանսական կայունության վրա»,– ընդգծել է Գալստյանը։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |