Սոբհանի․ Իրանն աջակցում է խաղաղություն հաստատելու ՀՀ ջանքերին![]() 16 սեպտեմբերի 2025 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, 3ոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Իրանի աջակցությունը տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը: Զրույցի սկզբում փոխվարչապետ Գրիգորյանն իր և կառավարության անունից երախտագիտություն է հայտնել դեսպանին՝ իր պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի, ինչպես նաև Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների խորացման գործում դրսևորած նշանակալի մասնակցության համար։ Դեսպան Սոբհանին իր երախտիքն է հայտնել փոխվարչապետին՝ ձևավորված կառուցողական գործընկերության համար։ «Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին»,–ասել է նա։ Կողմերը դիտարկել են վերջին երկու տարում Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը մի շարք առանցքային ոլորտներում։ Նրանք նաև մտքեր են փոխանակել առաջիկա նախաձեռնությունների և հնարավոր նոր համատեղ ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նոր հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում՝ ընդգծելով, որ նա շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։ Հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Բարեկամության շքանշանը և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |