Հայ շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշը![]() 16 սեպտեմբերի 2025 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստները վարկանիշային առաջընթաց են գրանցել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայացած «Գրանդ Սվիս 2025» մրցաշարում: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 33 պետություններից ժամանած 116 առաջատար շախմատիստ։ Լարված մրցակցության արդյունքում, 8 միավոր հավաքած Անիշ Գիրին (Նիդերլանդներ) զբաղեցրել է առաջին հորիզոնականը և ստացել է 2026 թվականի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։ Նույն իրավունքը ստացել է նաև Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), ով 7.5 միավորով գրավել է երկրորդ տեղը։ Հայ շախմատիստների ցուցանիշները 11 խաղափուլից հետո հետևյալն են եղել․ Շանթ Սարգսյանը՝ 6.5 միավոր Արամ Հակոբյան՝ 6 միավոր Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր Գաբրիել Սարգսյան՝ 5 միավոր Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր Շանթ Սարգսյանը զբաղեցրել է մրցանակային 20-րդ հորիզոնականը և միջազգային վարկանիշը բարձրացրել է 14.1 կետով։ Արամ Հակոբյանը գրավել է մրցանակային 30-րդ հորիզոնականը՝ ավելացնելով իր վարկանիշը 13.3 միավորով։ Կանանց մրցաշարին մասնակցել է 26 երկրից ժամանած 56 ուժեղագույն շախմատիստուհի։ 8 միավորով առաջին հորիզոնականում Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան) է հայտնվել, իսկ նույնքան միավորով երկրորդ տեղը գրավել է Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ)․ երկուսն էլ իրավունք են ստացել մասնակցելու կանանց հավակնորդների մրցաշարին։ Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակել է 6 միավոր՝ հայտնվելով մրցանակային 18-րդ հորիզոնականում։ Լիլթ Մկրտչյանը մրցաշարը ավարտել է 4.5 միավորով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |