Օգոստոսին ՀՀ է այցելել ավելի քան 334,000 զբոսաշրջիկ![]() 16 սեպտեմբերի 2025 - 18:54 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 334, 396, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։ 2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսին նորից զբոսաշրջային աճ և ռեկորդ ունենք։ Նա նշել էր, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 33,477 կամ +11,1%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |