Միրզոյանը մեկնում է Նիդերլանդներ![]() 17 սեպտեմբերի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-18-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ: Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ։ Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ՝ դրանով հնարավորություն ստանալով ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |