Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ![]() 17 սեպտեմբերի 2025 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչը նշանակված հարկային ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ օգտին ապօրինի գործողության և թողտվության համար կաշառք է ստացել, ինչպես նաև այլ հարկային տեսուչների հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել են ի վնաս պետության օրինական շահերի, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Բետոնի արտադրությամբ զբաղվող ԱՁ-ի արտադրամասում գլխավոր տեսուչը հայտնաբերել է առանց պայմանագրի աշխատողներ, սակայն իրավախախտումը չարձանագրելու և ապօրինի համագործակցությունը շարունակելու համար նա կաշառք է ստացել տնտեսվարողից։ Այնուհետև, խմբով գործելով՝ նույն պաշտոնյան ևս երկու տեսուչների հետ կազմել է փաստաթուղթ, որտեղ ներառված չեն եղել առնվազն 6 իրական աշխատողների տվյալները։ Արդյունքում չեն գրվել վարչական ակտեր և չեն նշանակվել մոտ 500,000 դրամի տուգանքներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս։ ՊԵԿ պաշտոնյաների դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ծառայողական լիազորությունների չարաշահում) և 445-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք)։ Գլխավոր տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Մեղադրանք է առաջադրվել նաև կաշառք տված տնտեսվարողին։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |