ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը լիցենզիայի ժամկետի վերաբերյալ![]() 17 սեպտեմբերի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ–ն, սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած նիստում մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը։ 2025 թվականի մայիսի 29-ի որոշմամբ ՀԷՑ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայի ժամկետը երկարաձգվել էր մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։ Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել և վերականգնել լիցենզիայի նախորդ ժամկետը։ Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ հանձնաժողովի որոշումը լիովին համապատասխանում է օրենքին, քանի որ այս պարագայում սահմանված ժամկետի լրանալուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման միջոցառումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա։ Այդ ծրագրի դրույթներից բխել է, որ լիցենզիան հնարավոր է երկարաձգել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։ Այս հիմքով հանձնաժողովը մերժել է ՀԷՑ-ի ներկայացրած վարչական բողոքը։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |