Անձնագրայինները կաշխատեն նաև շաբաթ օրը՝ սեպտեմբերի 20–ին![]() 17 սեպտեմբերի 2025 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ Այդ օրը քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։ Ծառայությունները հասանելի կլինեն Աբովյանի, Եղվարդի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արմավիրի, Վաղարշապատի, Մասիսի, Վեդիի, Արտաշատի բաժիններում, ինչպես նաև Երևանի բոլոր ստորաբաժանումներում։ Միաժամանակ նշվում է, որ ՆԳՆ ՄՔԾ վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) անձնագրի կամ նույնականացման քարտի փոխանակման ծառայություններ չեն մատուցվի։ Նույն ծառայությունների համար անհրաժեշտ է դիմել Դավթաշենի տարածքային բաժին՝ Տիգրան Պետրոսյան փողոցի 31/2 հասցեում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |