Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը![]() 17 սեպտեմբերի 2025 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային մոտեցումները։ Զեկուցվել է, որ բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային ստանդարտներին համահունչ։ Մասնավորապես, քննարկվել են փաստաթղթերի կոնսոլիդացիայի, հստակ աստիճանակարգության, միասնական ձևաչափերի ու մեթոդական պահանջների ապահովման, կատարողականի բարձրացման, ինչպես նաև մասնակցային և հաշվետու գործընթացի ներդրման ուղղությունները։ Ներկայացվել են նաև համակարգի գործարկման կազմակերպչական հարցերը։ Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, առաջադրվել են առաջարկություններ՝ ռազմավարական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է՝ քննարկումների ընթացքում հնչած դիտարկումների հիման վրա լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել այն հաստատման։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |